Քննարկվել է Հայաստանի արտահանման 2025-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Հայաստանի արտահանման 2025-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը ներկայացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում, որին մասնակցել է նաև «Էնթերփրայզ Արմենիա»-ի գործադիր գլխովոր տնօրեն Գոհար Աբաջյանը։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նախագծի առաջնահերթությունները, գործողությունների ծրագիրն ու արդյունքային շրջանակը: Մանրամասներ են ներկայացվել նաև արտահանմանը նպաստող մրցունակ միջավայրի ապահովման, ենթակառուցվածքների զարգացման և լոգիստիկ հասանելիության ապահովման, արտահանողների և նրանց կարողությունների զարգացման, շուկաների և հաճախորդների ընդլայնման վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել արտահանման առանցքային ապրանքների ու ծառայությունների ընտրությանը, ինչպես նաև թիրախային շուկաներին:
«Էնթերփրայզ Արմենիա»-ն ռազմավարական նշանակություն է տալիս արտահանման քաղաքականության հստակեցմանը՝ դիտարկելով այն որպես արտաքին շուկաներում հայկական արտադրանքի դիրքավորման և ներդրումային հետաքրքրության խթանման առանցքային գործիք։