Նորարարության խթանում. Գոհար Աբաջյանը կմիանա SSS25-ի Կառավարության օրվա քննարկմանը

Enterprise Armenia-ի գլխավոր տնօրեն Գոհար Աբաջյանը ելույթ կունենա Sevan Startup Summit 2025-ին, որը կանցկացվի Սևանա լճի գեղատեսիլ ֆոնին։ Նրա ելույթը կհամընկնի հուլիսի 25-ին կայանալիք գագաթնաժողովի գլխավոր իրադարձության՝ «Նորարարական կառավարում. լուծումներ ապագայի համար» թեմայով Կառավարության օրվան:
Կառավարության օրը դինամիկ հարթակ է՝ քննարկելու, թե ինչպես կարող են նախաձեռնողական քաղաքականությունը, թվային փոխակերպումն ու ռազմավարական համագործակցությունը խթանել կայուն տնտեսական աճը։ «Նորարարության խթանումը պետություն-մասնավոր գործընկերությունների միջոցով» խորագրով հիմնական պանելային քննարկման ընթացքում Գոհար Աբաջյանը կմիանա այլ ղեկավարների` ընդգծելու պետություն-մասնավոր գործընկերությունների կարևոր դերը Հայաստանի` նորարարության վրա հիմնված տնտեսության առաջխաղացման գործում։
Որպես Հայաստանի ներդրումների աջակցման պետական գործակալություն՝ Enterprise Armenia-ն առաջատար դեր է խաղում արդյունավետ պետություն-մասնավոր դաշինքների ձևավորման գործում։ Այս գործընկերությունները առանցքային են նորարարության խթանման, օտարերկրյա ներդրումների ներգրավման և տեղական տաղանդներին ու ձեռնարկություններին ընդլայնվող մրցակցային համաշխարհային շուկայում բարգավաճելու հնարավորություն տալու համար։
SSS25-ը դարձել է տարածաշրջանային տեխնոլոգիական ոլորտի և նորարարության անկյունաքարային իրադարձություն՝ միավորելով ձեռներեցներին, ներդրողներին, քաղաքականություն մշակողներին և էկոհամակարգի մասնակիցներին բացօթյա միջավայրում։ Կառավարությանը օրն ընդգծում է պետական քաղաքականության և մասնավոր նորարարության միջև աճող համագործակցությունը և ընդգծում Հայաստանի դերի միասնական տեսլականը համաշխարհային նորարարական լանդշաֆտում։
Մենք հրավիրում ենք նորարարներին, ներդրողներին, էկոհամակարգի ղեկավարներին և քաղաքականություն մշակողներին միանալ Sevan Startup Summit 2025-ին։ Եկեք օգտագործենք համագործակցության ուժը՝ ձևավորելու ապագա, որտեղ Հայաստանը կլինի առաջատարը կայուն նորարարության ոլորտում։