«Էնթերփրայզ Արմենիա»-ն ներդրումային կամուրջներ է կառուցում Ֆրանսիայում

ՏեղականՄիջազգային
Enterprise_News_Cover – 34
26.11.20242 րոպե կարդալ

Նոյեմբերի 20-ից 21-ը աշխատանքային այցով Լիոն քաղաքում գտնվող «Էնթերփրայզ Արմենիա»-ի պատվիրակությունը արտագնա արշավ է իրականացրել Օվերն-Ռոն-Ալպեր տարածաշրջանի Լիոն և Գրենոբլ քաղաքներում` գործընկերների հետ քննարկելով հնարավոր համագործակցության հարցեր: 

Արշավի ընթացքում առանցքային հանդիպումներ են կազմակերպվել «ՄԵՆՔ» հայկական գործարար միության, CPME Auvergne-Rhône-Alpes գործակալության և Teem Photonics ընկերության հետ։ Հանդիպումների ընթացքում «Էնթերփրայզ Արմենիա»-ն ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը՝ ընդգծելով բարձր տեխնոլոգիական և նորարարության, դեղագործության, վերականգնվող էներգետիկայի և արդյունաբերության ոլորտների ներուժը։

«Էնթերփրայզ Արմենիա»-ի գործընկեր CPME Auvergne-Rhône-Alpes գործակալության ներկայացուցիչների հետ քննարկվել է «Forbes»-ի «Ամենաարժեքավոր բրենդներ»-ի և «Fortune Global 500» ընկերությունների ներգրավման շուրջ Հայաստանի կառավարության մոտեցումները: Վերջիններս հանձնառություն են ստանձնել օժանդակելու «Fortune Global 500» ընկերությունների ցանկում ընդգրկված ֆրանսիական դեղագործական ընկերությունների ներգրավմանը։

«Այս արշավը կարևոր նախաձեռնություն է՝ ամրապնդելու Հայաստանի և Ֆրանսիայի տնտեսական կապերը։ Մենք ձգտում ենք ներկայացնել Հայաստանի ներդրումային ներուժը և ստեղծել փոխշահավետ համագործակցություններ, որոնք կխթանեն երկու բարեկամ երկրների տնտեսական աճը»,-«Էնթերփրայզ Արմենիա»-ի պրոակտիվ քայլերը մեկնաբանել է գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը։

Արտագնա արշավների միջոցով «Էնթերփրայզ Արմենիա»-ն շարունակակական ջանքեր է գործադրում միջազգային գործընկերներին ներկայացնելու Հայաստանի ռազմավարական առավելություններն ու խթանելու օտարերկրյա ուղղակի ներդրումները:

Պատկերասրահ

Enterprise_Events_Gallery – 58
Enterprise_Events_Gallery – 57
Enterprise_Events_Gallery – 56
Enterprise_Events_Gallery – 55