«Մեր նպատակը հայտարարություններ անելը չէ, այլ գործարքներն ավարտին հասցնելը». Գոհար Աբաջյան

«Enterprise Armenia»-ն մասնակցեց «Sevan Startup Summit 2025»-ի Կառավարության օրվան, որն արդեն դարձել է տարածաշրջանային կարևոր հարթակ՝ միավորելով նորարարներին, ներդրողներին և քաղաքականություն մշակողներին: Սևանա լճի ափին կայացած «Innovative governance: solutions for the future» թեմայով Կառավարության օրվա նպատակը պետական և մասնավոր հատվածների համագործակցության միջոցով ճկուն և ապագային պատրաստ տնտեսությունների ձևավորումն էր։
Որպես ներդրումների խթանման պետական գործակալություն՝ "Enterprise Armenia"-ն, առիթն օգտագործելով, ներկայացրեց իր դերը պետական-մասնավոր համագործակցությունների (ՊՄՀ) խթանման և չափելի արդյունքներ ապահովող նորարարական նախաձեռնություններին գործում։
«Driving innovation through public-private partnerships» թեմայով պանելային քննարկման ընթացքում «Enterprise Armenia»-ի գլխավոր գործադիր տնօրեն Գոհար Աբաջյանը միացավ պետական կառույցների, տեխնոլոգիական ոլորտի և բիզնեսի առաջատար ներկայացուցիչներին՝ քննարկելու, թե ինչպես կարող է Հայաստանը պետական կառույցների և մասնավոր հատվածի նպատակային և արդյունավետ համագործակցության միջոցով Հայաստանն արագացնել նորարարության գործընթացը:
Գոհար Աբաջյանը ընդգծեց, որ արդյունավետ համագործակցությունը հիմնվում է արագության, վստահության և համընդհանուր նպատակների վրա․
«Բարձր տեխնոլոգիաների ոլորտում արդեն նկատվում է իրական առաջընթաց։ Մենք սկսել ենք շարժվել ճիշտ ուղղությամբ։ Տեսնում ենք թե՛ կառավարության, թե՛ ոլորտի ղեկավարների, ովքեր չեն վախենում «այո՛» ասել ֆինանսավորմանը, համատեղ մշակումներին, փորձնական ծրագրերին։ Հիմա մեզ պետք են համագործակցություններ, որոնք ընթանում են ժամանակի թելադրած արագությամբ։ Պետք է մոդել, որտեղ կողմերը ոչ միայն աջակցում են նորարարությանը, այլ շարժվում են հենց դրանով»։
Նա բերեց կոնկրետ օրինակներ վերջին ՊՄՀ-ներից՝ որպես նորարարության վրա հիմնված մոտեցման օրինակներ.
«Մենք ականատեսն ենք դառնում ռազմավարական համագործակցությունների գործարկմանը։ Առանձնապես ոգևորող օրինակներ են՝ «Engineering City»-ն և «Firebird AI»-ը։ Firebird-ը կառուցում է արհեստական բանականության գործարան, որը կկարողանա ուժեղացնել թե՛ կրթությունը, թե՛ պետական ծառայությունները»։
Գոհար Աբաջյանը շեշտեց, որ «Enterprise Armenia»-ն պատրաստ է իր անունն ու հեղինակությունը դնել ՊՄՀ-ի վստահության կառուցման հիմքում․
«Մեր նպատակը հայտարարություններ անելը չէ, այլ գործարքներն ավարտին հասցնելը: Մենք գործում ենք, որպեսզի առաջ մղենք գործարքները, հասնենք համաձայնությունների և կյանքի կոչենք գաղափարները»:
«SSS25»-ն դարձել է իրական արդյունքներ ապահովող գործընկերությունների ձևավորման կարևոր հարթակ։ Կառավարության օրը ևս մեկ անգամ վկայեց մասնավոր հատվածի նորարարական կարողությունների և պետական կառույցների գործելու պատրաստակամության աճող տեմպերի մասին: