«Էնթերփրայզ Արմենիա»-ն հյուրընկալել է Իրանի բարձրաստիճան բիզնես պատվիրակությանը

IIR
19.08.20252 րոպե կարդալ

«Էնթերփրայզ Արմենիա»-ն ընդունել է Իսլամական Հանրապետության բարձրաստիճան բիզնես պատվիրակությանը՝ գլխավորությամբ Իրանի արդյունաբերության, հանքարդյունաբերության և գյուղատնտեսության պալատի (ICCIMA) փոխնախագահ Մոհամմադրեզա Բահրամանի։ Պատվիրակության կազմում էին ավելի քան 50 ազդեցիկ գործարարներ, որոնք ներկայացնում էին տարբեր ոլորտներ՝ հանքարդյունաբերություն, գյուղատնտեսություն, շինարարություն և նորաձևություն։

Ներդրումների խթանման և արտաքին կապերի վարչության պետ Լիլիթ Հարոյանը կարևորել է երկու երկրների միջև տնտեսական համագործակցության խորացման ռազմավարական նշանակությունը` նշելով.

«Իրանի հետ բիզնես գործընկերության ամրապնդումը Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի։ Համատեղ աշխատանքով մենք կարող ենք բացել նոր հնարավորություններ, որոնք օգուտ կբերեն մեր ժողովուրդներին»։

Հանդիպման շրջանակում ներկայացվել են Հայաստանի տնտեսական հեռանկարները, ներդրումային հնարավորությունները և բիզնես գործունեությունը խթանող պետական աջակցման գործիքները։ Իսկ հարցուպատասխանի ընթացքում պատվիրակության անդամները հնարավորություն են ունեցել պատկերացում կազմել Հայաստանի ներդրումային միջավայրի և համագործակցության հեռանկարների վերաբերյալ։

Միջոցառմանը մասնակցեցում էին նաև ՀՀ Ազգային ժողովի Հայաստան - Իրան բարեկամության խմբի ղեկավար Նարեկ Բաբայանը և Իրաննում Հայաստանի առևտրային կցորդ Հայկ Նազարյանը, ինչը ևս մեկ անգամ ընդգծեց Հայաստանի և Իրանի տնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված ինստիտուցիոնալ աջակցությունը։

«Էնթերփրայզ Արմենիա»-ն շարունակում է ծառայել որպես կամուրջ միջազգային ներդրողների և բիզնեսների համար՝ խթանելով փոխշահավետ համագործակցություններ:

Պատկերասրահ

IIR2
IIR1