Ոգեշնչող ներդրումային պատմությունները Հայաստանից

ՏեղականՄիջազգային
Enterprise_News_Cover – 26
12.12.20242 րոպե կարդալ

«Հայ-արգենտինյան գործարար կապեր. ներդրումային հեռանկարներ» գործարար համաժողովի շրջանակներում կազմակերպվել է «Ներդրումային նախաձեռնություններից մինչև իրականություն. հաջողված ներդրումային պատմություններ» խորագրով պանելային քննարկում։

Ներդրումների գծով տնօրեն Գոհար Գալյանի համակարգմամբ կայացած քննարկման ընթացքում «Karas», «Picsart», «Green Rock», «Texas Production», «Crystal Lake» և «SmartClick» հայկական առաջատար ընկերությունները արգենտինացի գործընկերների հետ կիսվել են Հայաստանում ներդրումային հաջողված փորձով՝ ներկայացնելով Հայաստանի ներդրումային միջավայրը, առկա մարտահրավերներն ու զարգացման հեռանկարները։ Այս ընկերությունները «Էնթերփրայզ Արմենիա»-ի հետներդրումային սպասարկման ծառայության շահառուներ են, ուստի միաժամանակ ներկայացրել են «մեկ պատուհան» ծառայության առանձնահատկությունները:

«Հայաստանը ներդրողների համար առաջարկում է հնարավորություններ` դինամիկ էկոհամակարգը համադրելով նորարարության և զարգացման խթանման նկատմամբ հանձնառության հետ։ Այս ընկերությունների հաջողության պատմությունները վկայում են մեր երկրում փոխակերպող ներդրումների ներուժի մասին, որը հիմնված է ամուր գործընկերությունների վրա», - ամփոփել է Գոհար Գալյանը:

Պատկերասրահ

Enterprise_Events_Gallery – 46
Enterprise_Events_Gallery – 45
Enterprise_Events_Gallery – 44