Համատեղ ջանքեր` հանուն կայուն զարգացող զբոսաշրջության

Տեղական
Enterprise_News_Cover – 28
06.12.20242 րոպե կարդալ

Դեկտեմբերի 5-ին «Էնթերփրայզ Արմենիա»-ն կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում՝ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի, ոլորտի փորձագետների, բրենդային հյուրանոցային ցանցերի և հյուրանոցային ծառայություններ մատուցող տեղական ընկերությունների մասնակցությամբ։ Միջոցառման նպատակն էր վերհանել Հայաստանի հյուրանոցային ոլորտի զարգացումը խոչընդոտող համակարգային խնդիրները և ներկայացնել նոր միջազգային բրենդերի ներգրավման հնարավոր լուծումներ։

Քննարկման ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց ներդրումային ծրագրերը, մատնանշել ոլորտի համակարգային և գործառնական խնդիրները, ուղենշել հնարավոր լուծումներ։

Բարձր գնահատելով կառուցողական քննարկումները՝ «Էնթերփրայզ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանն ընդգծել է. «Մենք հանձնառու ենք ներդրողների կողմից բարձրաձայնված խնդիրները գույքագրել և համագործակցել պետական շահագրգիռ մարմինների հետ՝ առաջարկվող լուծումներն արդյունավետորեն կյանքի կոչելու համար»։

Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանն, իր հերթին, կարևորել է ոլորտային շահագրգիռ քննարկումների դերը. «Ոլորտի առաջընթացի համար համատեղ և փոխլրացնող աշխատանքը կարևոր է։ Այսպիսի քննարկումները նպաստում են ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրերի արդյունավետ իրագործմանը»։

«Էնթերփրայզ Արմենիա»-ի նման նախաձեռնություններն ուղղված են ներդրումային բարենպաստ միջավայրի ձևավորմանն ու Հայաստանի զբոսաշրջային ներուժի արդյունավետ իրացմանը:

Պատկերասրահ

Enterprise_Events_Gallery – 48
Enterprise_Events_Gallery – 51
Enterprise_Events_Gallery – 52
Enterprise_Events_Gallery – 53
Enterprise_Events_Gallery – 50
Enterprise_Events_Gallery – 54
Enterprise_Events_Gallery – 49