Երբ օրենքը խոսում է բիզնեսի լեզվով

ՏեղականՄիջազգային
IMG_0911re
21.04.20251 րոպե կարդալ

«Էնթերփրայզ Արմենիա»-ն լինելով ներդրողների կողքին՝ շարունակում է վերհանել բիզնեսի առաջընթացը խոչընդոտող համակարգային խնդիրները և գտնել հասցեական, գործնական լուծումներ։

Օրերս «Էնթերփրայզ Արմենիա»-ն, ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, ՄԱԿ միգրացիայի միջազգային կազմակերպության հետ միասին կազմակերպել էին հանդիպում-քննարկում` ՀՀ-ում գործող օտարերկրյա կապիտալով և օտարերկրացի աշխատակիցներ ունեցող ընկերություններին ներկայացնելու «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: 

Հանդիպում-քննարկման մոդերատոր, «Էնթերփրայզ Արմենիա»-ի գլխավոր տնօրենի ժ/պ Գոհար Գալյանը բարձրաձայնել է ներդրողներին հաճախ հանդիպող խնդիրները. մասնավորապես անդրադարձ է կատարվել տեխնիկական խոչընդոտներին,  ներկայացվել են առաջարկվող իրավական և տեխնիկական (permits.am) համակարգի թարմացումները և հնարավոր լուծումները, ինչպես նաև` քննարկվել են օտարերկրացի աշխատողների ներգրավվման միասնական էլեկտրոնային հարթակին (workpermit.am) առնչվող հանցերը:   

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության փոխնախարար Ռուբեն Սիմոնյանն ընդգծել է տաղանդների զարգացման համար նպաստավոր միջավայրի ստեղծման կարևորությունը և ողջունել պետական և մասնավոր հատվածների միջև շարունակական համագործակցությունը։