Պետական աջակցության ծրագրեր

Բացի գործուն հարկային արտոնություններից, Հայաստանի Հանրապետությունը տեղացի և օտարերկրացի ներդրողներին տրամադրում է նաև պետական աջակցության մի շարք ծրագրեր։ Այս ծրագրերի միջոցով պետական օժանդակություն և ռեսուրսներ են տրամադրվում տնտեսության զարգացմանը և նորարարությանը նպաստող ներդրումային ծրագրերին։

Ենթակառուցվածքներ՝ ներդրումների դիմաց

Ծրագրի նպատակն է մասնավոր հատվածի ներդրումների խրախուսումը, ներդրումային առավել բարենպաստ միջավայրի և պայմանների ստեղծումը։ Աջակցությունը տրամադրվում է ենթակառուցվածքների տեսքով, և մինչև 500 մլն դրամի ներդրումների համար հասանելի է 10% աջակցություն, իսկ եթե ներդրումը գերազանցում է 500 մլն դրամը, ապա աջակցությունը տրամադրվում է 20%-ի չափով:

 

Բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավում

Ծրագրով նախատեսվում է բարձր որակավորում ունեցող օտարերկրյա մասնագետների ներգրավման դեպքում վերջիններիս վճարվող աշխատավարձերի 20-70% փոխհատուցում։ Բարձր տոկոսի փոխհատուցում տրամադրվում է այն մասնագետների դեպքում, որոնք ունեն դոկտորական կոչում և զուգահեռաբար դասավանդում են հայաստանյան բուհերում։

 

Տնտեսական արդիականացման ծրագիր

Ծրագրով տնտեսվարողներին տրամադրվում են մատչելի ֆինանսական միջոցներ՝ արտադրական կարողություններն արդիականացնելու և կազմակերպության արտադրողականությունը բարձրացնելու նպատակով։ Օժանդակությունը տրամադրվում է նպատակային ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսվարողների կողմից նոր սարքավորումների ձեռքբերման նպատակով գործընկեր ֆինանսական կառույցների կողմից տրամադրված վարկի/լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորմամբ։ Լիզինգի դեպքում սուբսիդավորման տոկոսադրույքը 8-10% է, իսկ վարկի դեպքում՝ 6-8%։

 

Պետական աջակցություն՝ տնտեսապես բարդ ապրանքներ արտադրող ընկերություններին

Ծրագիրը միտված է Հայաստանում տնտեսապես բարդ ապրանքների արտադրության հիմնման կամ ընդլայնման գործընթացի խթանմանը։ Այդ նպատակով աջակցություն է տրամադրվում առևտրային այն ընկերություններին, որոնց կողմից ներկայացված ներդրումային ծրագրում կատարվել է առնվազն 1 մլրդ ՀՀ դրամին համարժեք գումարի կապիտալ ներդրում։ Օժանդակությունը տրամադրվում է 3 փուլով, առավելագույն չափը կազմում է տնտեսվարողի կողմից կատարված կապիտալ ներդրումների արդյունքում ստեղծված ակտիվների իրական արժեքի  մինչև 35 %-ը։ 

 

Պետական աջակցության ծրագրերի համապարփակ ցանկն ուսումնասիրելու համար կարող եք ներբեռնել ստորև ներկայացված Ներդրումային ուղեցույցը

Հրապարակումներ
Armenia Investment Guide 2024

Ներդրումային ուղեցույց

Հայաստանի ներդրումային ուղեցույց 2024

Դիտել

Բացահայտեք Հայաստանում ներդրումային հնարավորությունները վստահելի գործընկերոջ աջակցությամբ:

Ամրագրեք առցանց հանդիպում