Ուզբեկա-հայկական գործարար համաժողովին ներկայացվել են Հայաստանի ներդրումային հնարավորությունները

Միջազգային
jpeg-optimizer_2
07.08.20232 րոպե կարդալ

Ս․թ․ օգոստոսի 2-5-ը «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի Ներդրումների խթանման և արտաքին կապերի մենեջեր Տաթևիկ Ներսիսյանը մասնակցել է Ուզբեկստանի Հանրապետության Տաշքենդ քաղաքում անցկացվող ուզբեկա-հայկական գործարար համաժողովին, որը գումարվել էր հայ-ուզբեկական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստի շրջանակներում։ Միջոցառումը կազմակերպվել էր Ուզբեկստանի Հանրապետության ներդրումների, արդյունաբերության և առևտրի նախարարության կողմից` ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի պաշտոնական այցի շրջանակներում:

 

Համաժողովի ընթացքում «էնթերփրայզ Արմենիա»-ի ներկայացուցիչը հանդես է եկել Հայաստանի ներդրումային շնորհանդեսով, ինչպես նաև մասնակցել է երկուստեք գործարար հանդիպումներին՝ միջոցառման մասնակիցներին ներկայացնելով Հայաստանում գործարարությամբ զբաղվելու առավելություններն ու երկրի ներդրումային հնարավորությունները։ 

Պատկերասրահ

jpeg-optimizer_1
jpeg-optimizer_IMG_4712
jpeg-optimizer_IMG_4803
jpeg-optimizer_IMG_4798
jpeg-optimizer_3