«Էնթերփրայզ Արմենիա»-ն ամրապնդում է համագործակցությունը գործարար ասոցիացիաների հետ

Տեղական
image00003
27.02.20252 րոպե կարդալ

Փետրվարի 27-ին «Էնթերփրայզ Արմենիա»-ն, ոլորտային գործարար ասոցիացիաների ներկայացուցիչների մասնակցությամբ, նախաձեռնել էր հանդիպում-քննարկում։

Հանդիպման ընթացքում «Էնթերփրայզ Արմենիա»-ի ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են 2024 թվականի գործունեության արդյունքներն ու 2025 թվականի ներդրումների ներգրավման մարտավարությունը՝ կարևորելով գործարար ասոցիացիաների հետ սերտ համագործակցությունը։

«Էնթերփրայզ Արմենիա»-ի ներդրումների գծով տնօրեն, գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գոհար Գալյանը շեշտել է ասոցիացիաների դերը Հայաստանի ներդրումային միջավայրի բարելավման գործում՝ նշելով. «Գործարար ասոցիացիաները ներդրումային միջավայրի ձևավորման առանցքային օղակներից են։ Նրանց փորձառությունը, ոլորտի խորքային իմացությունն ու միջազգային կապերը ոչ միայն հզորացնում են Հայաստանի տնտեսական էկոհամակարգը, այլև նպաստում են ներդրողների վստահության բարձրացմանը։ «Էնթերփրայզ Արմենիա»-ն ձգտում է այս համագործակցությունն էլ ավելի խորացնել՝ ապահովելով երկխոսության, ռազմավարական քննարկումների և համատեղ գործողությունների հարթակ»։

Գործարար ասոցիացիաների ներկայացուցիչներն իրենց հերթին բարձր գնահատեցին «Էնթերփրայզ Արմենիա»-ի մոտեցումները և քննարկման ընթացքում ներկայացրեցին առկա հիմնախնդիրները՝ ակնկալելով համատեղ աշխատանքի արդյունքում գտնել համակարգային լուծումներ։

Այս նախաձեռնությունը վերահաստատում է «Էնթերփրայզ Արմենիա»-ի հանձնառությունը՝ ամրապնդելու գործարար ասոցիացիաների դերակատարությունը տնտեսական աճի և կայուն զարգացման գործում՝ նպաստելով ներդրումային միջավայրի շարունակական կատարելագործմանը։

Պատկերասրահ

image00013
image00007
image00010
image00015
image00017
image00008
image00019
image00012
image00011
image00026
image00004
image00025
image00005