«Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու նպատակով հայտ

Տեղական
Տնօրենի հաստիքի— Հայտարարություն
03.03.20252 րոպե կարդալ

➽ «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու նպատակով հայտերի հավաքագրման հայտարարություն

 

Աշխատանքի նկարագիր․ «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրենը պատասխանատու է Հայաստանի Հանրապետությունը՝ որպես միջազգայնորեն մրցունակ ներդրումային միջավայրի դիրքավորման, Հայաստանի զարգացման ռազմավարական առաջնահերթություններին համահունչ ներդրումների ներգրավման և դրանց ուղեկցման աշխատանքների ղեկավարման համար։

 

Աշխատանքային պարտականություններ․«Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրենը ղեկավարելու է հետևյալ աշխատանքները․

- Հայաստանի Հանրապետությունում գերակա հայտարարված ոլորտներում օտարերկրյա ներդրումների խթանում,

- Հայաստանի ներդրումային վարկանիշի բարելավման աշխատանքների իրականացում, այդ թվում՝ ժամանակակից մարքեթինգային գործիքների արդյունավետ կիրառմամբ,

- Հայաստանի Հանրապետությունում՝ «Fortune Global 500», ինչպես նաև «The World’s Most Valuable Brands» վարկանիշային ցուցակներում ընդգրկված ապրանքանիշերի ներկայացվածության ընդլայնում,

- Համապարփակ աջակցության տրամադրում Հայաստանում նշանակալի ներդրումներ կատարելու ծրագիր ունեցող գործարարներին,

- Մեկնարկած նշանակալի ներդրումային ծրագրերի հետներդրումային սպասարկման իրականացում՝ ի հայտ եկող խոչընդոտները կարգավորելու նպատակով,

- Պետական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային ֆինանսական և զարգացման գործակալությունների, տեղական և օտարերկրյա այլ ոլորտային կազմակերպությունների հետ արդյունավետ համագործակցության ապահովում,

- Հայաստանի ներդրումային միջավայրը բարելավելու առաջարկությունների ներկայացում պետական կառավարման մարմիններին՝ բարեփոխումների գործընթացին աջակցելու նպատակով,

- Առանձին ոլորտներում ներդրումային հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվական-վերլուծական փաթեթների ձևավորում,

- Ներդրումների ներգրավմանն ուղղված՝ նշանակալի ներդրումային առաջարկների փաթեթների մշակում։

 

➽ Գլխավոր տնօրենի թեկնածուին ներկայացվող պահանջներ․

 

- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, բիզնեսի կառավարման, բնական գիտությունների, ՏՀՏ կամ հարակից ոլորտներում,

- Առնվազն 7 տարվա աշխատանքային փորձ տնտեսական զարգացման, ներդրումների ներգրավման կամ բիզնեսի կառավարման ոլորտներում, որից առնվազն 3-ը՝ ղեկավար պաշտոններում,

- Հայաստանի գործարար միջավայրի և ներդրումային քաղաքականության առանձնահատկությունների իմացություն,

- Ներդրումային քաղաքականության և ներդրումների խթանման բնագավառում միջազգային փորձի և արդյունավետ մեխանիզմների իմացություն,

- Պետական կառավարման մարմինների, միջազգային զարգացման գործակալությունների և մասնավոր հատվածի հետ արդյունավետ համագործակցության փորձ,

- Ռազմավարական առաջնորդման և թիմերի կառավարման, ինչպես նաև հաղորդակցության և բանակցությունների գերազանց հմտություններ,

- Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն, այլ օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն։

 

Դիմելու կարգը․ հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք մինչև ս․թ․ մարտի 21-ը իրենց ինքնակենսագրականը (CV), ինչպես նաև առաջիկա 3 տարիներին հիմնադրամի գործունեության և առաջնահերթությունների վերաբերյալ իրենց տեսլականը նկարագրող ուղեկցող նամակ (առավելագույնը՝ 2 էջ) ներկայացնել [email protected] էլեկտրոնային հասցեին։

 

Սահմանված պահանջներին համապատասխանող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։