Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Ներդրումային կառավարման ցուցահանդեսին (IME2023)

Միջազգային
011
15.09.20234 րոպե կարդալ

Ս․թ․ սեպտեմբերի 14-ից 15-ը Հայաստանը առաջին անգամ ազգային տաղավարով մասնակցել է Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում տեղի ունեցած Ներդրումային կառավարման ցուցահանդեսին (IME2023): Ցուցահանդեսի նպատակն է համախմբել տարբեր երկրների և ոլորտների շահագրգիռ կողմերին՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների ընթացիկ մարտահրավերները և միտումները քննարկելու նպատակով:

Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը՝ համառոտ ներկայացնելով ՀՀ տնտեսական աճի ցուցանիշները և շեշտելով տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության և այլ ոլորտների զարգացումը:

Ներդրումների կառավարման ցուցահանդեսի շրջանակում Հայաստանին նվիրված «Anticiparing trends - an accelerator for FDI in Armenia» սեսիայի ընթացքում  ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդես է եկել ելույթով, որի ընթացքում ներկայացրել է Հայաստանի տնտեսության գրանցած հաջողություններն ու ձեռքբերումները, իսկ «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի Ներդրումների խթանման և արտաքին կապերի մենեջեր Տաթևիկ Ներսիսյանը հանդես է եկել Հայաստանի ներդրումային շնորհանդեսով:

Ցուցահանդեսի օրերին հայկական տաղավարում հանդիպումներ և քննարկումներ են կայացել մի շարք գործարարների և ներդրումային գործակալությունների հետ, քննարկվել են ՀՀ տնտեսության առկա ներուժը, պետական օժանդակության գործիքները, երկու երկրների միջև համագործակցության, արդյունաբերության և այլ ոլորտներում ներդրումների իրականացման հնարավորությունները։

Մասնավորապես, հանդիպումներ են տեղի ունեցել Փոքր ու միջին բիզնեսի գերմանական ասոցիացիայի գործարար ոլորտի մենեջեր Ռեյնոլդ Ունգերն-Շտերնբերգի, Invest in Sharjah գործակալության ղեկավար Մոհամմադ Ջումա Ալ Մուշարախի, NEURA Robotics ընկերության գործառնությունների ղեկավար Ալեքսանդր Բլասսի, Ռայֆայզեն բանկի Ֆրանկֆուրտի մասնաճյուղի կառավարիչ Ստեֆան Բոլզի, Wingcopter ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Թոմ Պլումմերի, CryptoLaw Partners ընկերության հիմնադիր Գորդոն Էյնշտեյնի, Germany Trade and Invest ընկերության գործադիր տնօրեն Աչիմ Հարթիգի և այլոց հետ: 

Պատկերասրահ

02
04
03
10
06
011
09
07
05
08