Տեղի է ունեցել «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի խորհրդի նիստը

Տեղական
2
16.10.20241 րոպե կարդալ

Հոկտեմբերի 16-ին «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի խորհրդի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի խորհրդի նիստը:

Քննարկվել են հիմնադրամի գործառույթներին ու գործունեության ուղղություններին վերաբերող հարցեր։ Արդյունքում ընդունվել են բնականոն գործունեության ապահովման և ֆինանսավորման վերաբերյալ որոշումներ։

Խորհրդի որոշմամբ հաջորդ նիստը նախատեսում է անցկացնել դեկտեմբեր ամսվա առաջին տասնօրյակում, որի  ընթացքում կքննարկվեն ընդունված որոշումների արդյունքներն ու հետագա անելիքները։