Մասնակցություն ՎԶԵԲ ամենամյա գործարար համաժողովին

Միջազգային
347780259_630929975249677_58161831732179704_n-min
02.06.20234 րոպե կարդալ

«Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամը ՀՀ ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակության կազմում մասնակցում է Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացվող Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան ժողովին և ամենամյա գործարար համաժողովին: Հայաստանի ազգային տաղավարում «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի ներկայացուցիչները այցելուներին են ներկայացնում Հայաստանի գործարար միջավայրը, ներդրումների համար գրավիչ ոլորտները և ներդրողներին մեկ պատուհանի սկզբունքով «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից տրամադրվող ծառայությունների շրջանակը:

Այս տարի ամենամյա համաժողովի շրջանակներում կայացել է «Հայաստանի ներդրումային հեռանկարներ» խորագրով պանելային քննարկումը: Քննարկմանը մասնակցում էին Հայաստանի պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, ովքեր մտքեր փոխանակեցին Հայաստանի ներդրումային միջավայրի և բիզնես հնարավորությունների վերաբերյալ:

Բացման խոսքով ելույթ ունեցավ պանելային քննարկման մոդերատոր, ՎԶԵԲ Երևանյան ներկայացուցչության ղեկավար Ջորջ Ախալկացին, որին հաջորդեց «Էնթերփրայզ Արմենիա»-ի ներդրումների գծով տնօրեն Արամ Վարդանյանի՝ Հայաստանի ներդրումային հնարավորություններին նվիրված շնորհանդեսի ներկայացումը:

Հաջորդիվ, պանելային քննարկման շրջանակներում, որպես բանախոսներ հանդես եկան Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը և «Ինեկոբանկ»-ի գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը: Բանախոսները ներկայացրեցին իրենց գործունեության ոլորտին առնչվող մանրամասներ: Պանելային քննարկումը եզրափակվեց հարց ու պատասխանով՝ հնարավորություն տալով մասնակիցներին ներգրավվել քննարկումներում՝ ստանալով իրենց հուզող հարցերի պատասխաններ:

Պանելային քննարկման ավարտին Ֆինանսերի նախարար Վահե Հովհաննիսյանի և ՎԶԵԲ գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր՝ 2024թ․ մայիս ամսին ՎԶԵԲ կառավարիչների խորհրդի ամենամյա հանդիպումն ու գործարար համաժողովը Երևանում անցկացնելու վերաբերյալ:

Հայաստանում նման հեղինակավոր միջոցառման կազմակերպումը, որը կներգավի մասնակիցների լայն շրջանակ, այդ թվում՝ կառավարությունների, միջազգային ֆինանսական կազմակերպությունների, բանկերի ներկայացուցիչներ, ներդրողներ, գործարար առաջնորդներ և փորձագետներ ամբողջ աշխարհից, իրապես նշանակալի ձեռքբերում է։

Պատկերասրահ

347607108_1672842906470205_8424303788349712426_n-min
347780259_630929975249677_58161831732179704_n-min
347602742_981400586373827_6996504692945943951_n-min
347439886_279485897837716_6767797902157138045_n-min
347632253_1449033572572805_1070933789998563306_n-min