«ՏՏ ոլորտի ապագան․ պետություն-մասնավոր երկխոսություն» կլոր-սեղան քննարկում

Տեղական
01-min (1)
18.11.20233 րոպե կարդալ

Նոյեմբերի 18-ին Երևանում տեղի է ունեցել «ՏՏ ոլորտի ապագան․ պետություն-մասնավոր երկխոսություն» խորագրով կլոր-սեղան քննարկում՝ «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ։ Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի ազգային ներդրումային գործակալության՝ «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի կողմից։ 

Մասնակիցների շարքում էին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, Ֆինանսների նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները, ՏՏ առաջատար ընկերությունների և փորձագիտական հանրույթի ներկայացուցիչներ։

Միջոցառումը մեկնարկել է «Էնթերփրայզ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանի բացման խոսքերով։ Պաշտոնյաները, ողջունելով ներկաներին, իրենց ելույթներում ընդգծել են ՏՏ ոլորտի նոր օրենսդրության շուրջ պետական-մասնավոր երկխոսության կարևորությունը, որը թույլ կտա հարստացնել փաստաթուղթը փոխընդունելի առաջարկներով և ապահովել դրա արդյունավետ կիրարկումը:

Հաջորդիվ ԲՏԱ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը ներկայացրել է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի նախագծի առանցքային դրույթները, որին հետևել է մտքերի շահագրգիռ փոխանակությունը՝ հարցուպատասխանի ձևաչափով։ 

Քննարկման առարկա են եղել ՏՏ նոր օրենսդրության առանձնահատկությունները, հնարավոր դրական և բացասական ազդեցությունները։ Պետական մարմինների ներկայացուցիչներն ընդգծել են, որ նոր օրենսդրության նպատակն է խթանել ՏՏ հետագա զարգացումը, և ՀՀ կառավարությունը շահագրգռված է ամրապնդելու համագործակցությունը ՏՏ ձեռնարկությունների և փորձագիտական հանրության հետ՝ գործուն հետադարձ կապ ապահովելու և մասնագիտական կարծիքներ ու առաջարկություններ ստանալու համար։

Պատկերասրահ

011111-EAITEVENT
022222222-min-1_50 (1)
03333-min-1_50
05555-min-1_1000x667
0777777-min-1_1000x667
044444-min-1_1000x667
0888888-min-1_1000x667
06666666-min-1_1000x667