«Միացյալ Թագավորություն-Հայաստան» գործարար համաժողով Լոնդոնում
Ս.թ. հոկտեմբերի 26-ին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոնում կայացել է «Միացյալ Թագավորություն-Հայաստան» գործարար համաժողովը:
Միջոցառումը կազմակերպվել էր «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի, «Բրիթիշ Էքսփրթայզ Ինթերնեյշնալ» կազմակերպության, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանության և Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության համատեղ ջանքերով։
Համաժողովին ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Բիզնեսի և առևտրի դեպարտամենտում պետնախարար Մինտոյի Էրլը, Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Ն.Գ. պարոն Վարուժան Ներսեսյանը, Հայաստանի Հանրապետությունյում Միացյալ Թագավորության դեսպան Ն.Գ. պարոն Ջոն Գալագերը և «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը:
Համաժողովի շրջանկաներում «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի ներդրումների գծով տնօրեն Արամ Վարդանյանը և «Global Business» կազմակերպության ղեկավար Էմմա Թոմասը միջոցառման մասնակիցներին ներկայացվել են Հայաստանի և ՄԹ առևտրատնտեսական ու ներդրումային հնարավորությունների վերաբերյալ շնորհանդեսներ: Ելույթ է ունեցել նաև «Fitch Ratings» միջազգային անկախ վերլուծական կենտրոնի տնօրեն Արվինդ Ռամակրիշնանը:
Շնորհանդեսների ներկայացմանը հաջորդել է ենթակառուցվածքների և լոգիստիկայի ոլորտում ներդրումայն հնրավարություններին նվիրված պանելային քննարկում, որի ընթացքում ելույթ են ունեցել ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գրիգորյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Չարլ Մալասը և «Roughton» խմբի գործադիր տնօրեն Ստեֆեն Քիմեթը:
Հաջորդիվ կայացած «Հայաստան. Սիլիկոնյան լեռներ» պանելային քննարկմանը տեսաուղերձով հանդես է եկել ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Ռոբերտ Խայչատրյանը, ելույթ են ունեցել «SoftConstruct» ընկերության միջազգային ներկայացուցիչ և բիզնեսի զարգացման տնօրեն Արմանդ Փինարբասին, ՄԹ բիզնեսի և առևտրի վարչության մասնագետ Քրիս Մուրը և «Granatus Ventures» ընկերության համահիմնադիր Երվանդ Սագսյանը:
ՄԹ գործարար շրջնականերին ներկայացվել են նաև Հայաստանում գործող «Amber Capital» «Picsart» և « Wigmore» ընկերությունների հաջողության պատմությունները: